Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարգելի Թրամփ, 1 եվրո և Վալոնիան Ձերն է». բելգիացի ազգայնականներ

14:20, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
«Հարգելի Թրամփ, 1 եվրո և Վալոնիան Ձերն է». բելգիացի ազգայնականներ

Բելգիացի ազգայնականները պատրաստ են Բելգիայի Վալոնիա շրջանը 1 եվրոյով հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է բելգիական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության երիտասարդական թևը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը։

Թվիթն ուղեկցվում է լուսանկարով, որտեղ պատկերված է Վալոնիայի Դուրբույ քաղաքը՝ Թրամփի աշտարակով:
     «Հարգելի՛ նախագահ Թրամփ, 1 եվրո և Վալոնիան Ձերն է: Զանգահարե՛ք մեզ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
     Ֆլամանդացի նացիոնալիստների հումորը ոչ բոլորին է դուր եկել: Ֆրանսիական «Ռեֆորմիստական շարժում» երիտասարդական թևի ներկայացուցիչ Սթիվ Դեթրին Twitter-ում մեկնաբանել է թվիթը՝ անվանելով այն «կոպիտ և հիմար»:

4920 | 0
Facebook