Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՊՍԺ-ն տուգանվել է՝ Նեյմարի պատճառով

12:30, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
ՊՍԺ-ն տուգանվել է՝ Նեյմարի պատճառով

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն 2 հազար եվրոյով տուգանել է ՊՍԺ-ին՝ Լիգա 1-ի առաջին տուրի՝ «Նիմ»-ի դեմ խաղում (3։0) երկրպագուների պահվածքի համար:

ՊՍԺ-ի երկրպագուները երկու պաստառ էին ցուցադրել, որոնցից մեկի վրա գրված էր «Նեյմա՛ր, հեռացի՛ր»:Երկրպագուները նաև հայհոյում էին Նեյմարին։

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով այս պահին հետաքրքրված են եվրոպական թոփ-ակումբներ։ Նա դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

7912 | 0
Facebook