Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը Դանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

16:30, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ պետքարտուղարը Դանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Դանիայի ԱԳ նախարար Յեպե Կոֆոդին քննարկել են Գրենլանդիայում համագործակացությունը, ինչպես նաև Արկտիկայում փոխգործակցության ամրապնդումը։ Այս մասին ասվում է պետքարտուղարության հայտարարությունում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Կոպենհագեն չեղարկելու ֆոնին։
     Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է գնել աշխարհի ամենամեծ կղզին` Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային: Դանիայի իշխանություններն այս քննարկումը «անհեթեթություն» են անվանել, որից հետո Թրամփը չեղյարկել է իր այցը Կոպենհագեն:

6447 | 0
Facebook