Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հավելյալ 77 մլն 334 հազար դրամ՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության ծրագրին

11:30, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Հավելյալ 77 մլն 334 հազար դրամ՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության ծրագրին

Այսօր Կառավարությունը հավելյալ 77 մլն 334 հազար դրամ հատկացրեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրին։

Ընթացիկ տարում (01.06.2019թ. դրությամբ) ծրագրում ընդգրկված շահառուների թիվը կազմել է 267 անձ, իսկ նախորդ տարվանից ընդգրկված անձիք 389 են, ընդամենը 656 անձ, որի համար փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը կազմել է 154 մլն 554 հազ. դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվանից ընդգրկված 389 անձանց ֆինանսավորումը կշարունակվի, և 9 ամիսների ընթացքում ծրագրում կընդգրկվեն ևս 93 անձիք (360 նախատեսված անձ - 267 ծրագրում ընդգրկված անձիք), ուստի ծրագրի 9 ամիսների կատարողականի համար կպահանջվի լրացուցիչ գումարների ներգրավում:

Ծրագրի իրականացմամաբ նախատեսվում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովում:

Նպատակ է հետապնդվում հանրապետությունում նվազեցնել գործազրկության մակարդակը, ապահովել կայուն զբաղվածություն:

| | |
1232 | 0
Facebook