Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի՝ G8 վերադառնալու պայմանները

11:20, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Զելենսկին հայտնել է ՌԴ-ի՝ G8 վերադառնալու պայմանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի՝ G8 վերադարձի հնարավորությանը. «Բռնակցված Ղրիմի վերադարձը, Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցումը և Կրեմլի կողմից ապօրինի պահվող ավելի քան 100 քաղաքացիներն ու ուկրաինացի նավաստիների ազատ արձակումը իսկապես լուրջ ազդանշան կլինի աշխարհին, որ Ռուսաստանը պատրաստ է իր տեղը զբաղեցնել բարձր դիվանագիտության օրակարգում»,- գրել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ 2014 թվականի մարտից, երբ դադարեցվեց G8-ին Ռուսաստանի անդամակցությունը, իրավիճակը չի փոխվել. Ղրիմը չի վերադարձել Ուկրաինային, իսկ Դոնբասում մարտերը դեռ շարունակվում են:

4832 | 0
Facebook