Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել. ամեն օրն ուշացում է». Արթուր Եղիազարյան

04:05, ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.
«Պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել. ամեն օրն ուշացում է». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում էին, որ Հայաստանի հարստությունը՝ «նավթն» ու «ոսկին», հայի ուղեղն է։ Ու ինչպես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ փոխանակ պատրաստի արտադրանք ստանալու շրջափուլ ստեղծենք, դարձել ենք էժան հումքի երկիր` անխնա շահագործելով բնությունը, ինչպես ժամանակին գաղութարարներն անում էին(են) իրենց գաղութներում, նույնն էլ հիմա մեզ մոտ՝ մտավոր կարողությունների տիրույթում։ Փոխանակ ամեն պայման ստեղծենք, որ երկիրը հզորացնելու համար հայի ուղեղի արգասիքներ արտահանենք, արտագնա ճանապարհով երկիրը դատարկվում(վել) է այդ ուղեղները կրողներից՝ այլ երկրներ հզորացնելով։ Երկու կարևոր խնդիրների լուծման համար համախմբվել է պետք ու հրատապ միջոցներ ձեռնարկել։ Ամեն օրն ուշացում է։ Ու արդեն տասնամյակներով ուշանում ենք։ Վերջում անդառնալի ուշացած չլինենք...»:

| | |
2449 | 0
Facebook