Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ խնդիրներ կան թիվ 19 պոլիկլինիկայում. ներկայացնում է Նարեկ Զեյնալյանը

15:10, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Ի՞նչ խնդիրներ կան թիվ 19 պոլիկլինիկայում. ներկայացնում է Նարեկ Զեյնալյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում ստացել եմ բազմաթիվ բողոքներ Երևան քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 19 պոլիկլինիկայից, ինչպես նաև մամուլում առկա են բազմաթիվ հոդվածներ պոլիկլինիկայի խնդիրների վերաբերյալ, Մասնավորապես.
     1. բժիշկներին ըստ քմահաճույքի թերի է վճարվում նրանց հասանելիք աշխատավարձը,
     2. նեղ մասնագիտական կաբինետներում առկա չեն կամ թերի է առկա պետության կողմից բնակչությանը տրամադրվող դեղորայքը
     3. հիմնական անհրաժեշտ սպառվող նյութերը գնում են բժիշկները իրենց գրպանից, այն դեպքում, երբ դա պետք է տրամադրի պոլիկլինիկան
     4. հիվանդների սպասարկման հաստատված ժամային նորմատիվները ամբողջությամբ խախտված են առկա երկու նեղ մասնագետներից մեկի արձակուրդում գտնվելու ժամանակ և մեկ նեղ մասնագետը աշխատում է գերծանրաբեռնված
     5. պոլիկլինիկայում տիրում է բավականին ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ
     Հաշվի առնելով այս ամենը, դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով հնարավորիս սեղմ ժամկետներում իրականացնել ուսումնասիրություն և ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

3071 | 0
Facebook