Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինեկոբանկը ներկայացնում է բջջային հավելվածի ևս մեկ հնարավորություն

14:25, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Ինեկոբանկը ներկայացնում է բջջային հավելվածի ևս մեկ հնարավորություն

Ինեկոբանկը շարունակում է ընդլայնել օնլայն և մոբայլ հարթակներով տրամադրվող ծառայությունների ցանկը և այս անգամ իր սպառողին է ներկայացնում «Փոխանցում քարտին» նոր հնարավորությունը։

InecoOnline և InecoMobile համակարգերի օգտատերերը կարող են կատարել քարտից քարտ և հաշվից քարտ փոխանցումներ Առքա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի կողմից թողարկված քարտերին՝ պարզապես մուտք գործելով InecoMobile կամ InecoOnline համակարգ, լրացնելով քարտային տվյալները կամ սքանավորելով քարտը և մուտքագրելով անհրաժեշտ գումարը: Գումարը ստացողի քարտային հաշվին է փոխանցվում հաշված վայրկյանների ընթացքում։

Ներկայացնելով նոր հնարավորությունը՝ Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը նշել է․ «Ինեկոբանկը, իր պատմության ավելի քան 23 տարիների ընթացքում, մշտապես կարևորել է հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունը, այսպիսով՝ հավատարիմ մնալով մեր կարգախոսին, այն է․ արժևորել հաճախորդի ժամանակը։ Մենք մշտապես կատարելագործում և ընդլայնում ենք մեր ծառայությունների որակն ու ցանկը։ Մեր մշակած յուրաքանչյուր նոր թարմացում միտված է բարելավել հաճախորդի կենսափորձն, ապահովել հասանելիություն և հարմարավետություն»։

5007 | 0
Facebook