Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տևական ժամանակ է՝ խախտվում է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի արդար դատաքննության իրավունքը». պաշտպաններ

12:35, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
«Տևական ժամանակ է՝ խախտվում է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի արդար դատաքննության իրավունքը». պաշտպաններ

««Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօր դատական նիստի ժամանակ անդրադառնալով իր պաշտպանյալի՝ կալանքի վերանայման հարցին, ասաց, որ չկա քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց կամ փաստ, որ Սմբատ Բարսեղյանն ազատության մեջ հայտնվելով կդրսևորի ոչ իրավաչափ և ոչ պատշաճ վարքագիծ: «Վերջին անգամ դատարանը նրա կալանքի վերանայման հարցին անդրադարձել է մեկ տարի առաջ, ուստի անհրաժեշտ է Սմբատ Վարդանի Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել կամ փոխարինել գրավով, սահմանել գրավի այն չափը, որն, ըստ դատարանի, կերաշխավորի նրա պատշաճ վարքագիծը»:

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ արդեն 3 տարի է Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը գտնվում են նախնական կալանքի տակ և տևական ժամանակ է խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը:

Փոստանջյանը նշեց, որ իրենք ուզում են ունենալ արդար դատաքննություն. «Առաջին հերթին պետք է որոշենք ամբաստանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ կան վկաներ, որոնք կարող են տարիներով չգալ և եթե խոսենք ողջամիտ ժամկետների մասին, ապա այս պարագայում դրանք արդեն խախտված են»,- ասաց պաշտպանը՝ շարունակելով. «Մենք ունենք նմանատիպ իրավիճակների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տուգանել են, նույնը պետք է տեղի ունենա այս գործով, մենք չենք ուզում, որ մեր պետական բյուջեից գումարներ ծախսվեն ապագա որոշումների համար»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը:

5670 | 0
Facebook