Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կամ այդ թակարդից պատվով դուրս կգա, կամ՝ ամեն ինչ կորցրած». Սյուզաննա Սիմոնյան

16:15, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
«Կամ այդ թակարդից պատվով դուրս կգա, կամ՝ ամեն ինչ կորցրած». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ Արցախն ու Ամուլսարը ռումբեր են իր աթոռի տակ դրված: Ասենք, թե Արցախում գնաց հայտարարեց, թե Արցախը մերն է, ու պարզերես եղավ, բա Ամուլսարն ի՞նչ անի: Դա էլ հո չի՞ կարող օդի մեջ ասել` մերն է ու նստել: Հենց ասեց, դրան կհետևեն քայլեր, օրինակ, ժողովուրդը «Լիդիանին» այնպես կքշի, ինչպես ղրղզները չինացիներին քշեցին: Դա Արցախի հարցը չէ, որ ասի, ժողովրդին հանգստացնի, ու հետո տարիներով ոչ մի քայլ այդ ուղղությամբ չանի: Ասելիքս այն է, որ Ամուլսարի հարցում Նիկոլը թակարդում է: Կամ ինքն այդ թակարդից պատվով դուրս կգա, կամ էլ ամեն ինչ կորցրած: Իսկ գուցե արդեն զգո՞ւմ է, որ ավելի լավ է կորցնի ու գլուխն ազատի: Գուցե միտումնավոր է այնպես անում, որ ժողովրդին ոտքի հանի, որ իրեն քշեն, որովհետև ինքն արդեն չի ձգում: Ինչքա՞ն խաբի»:

4895 | 2
Facebook