Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիայի թագավորական ընտանիքը Գրենլանդիան գնելու Թրամփի առաջարկը հաճոյախոսություն է անվանել

11:20, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Դանիայի թագավորական ընտանիքը Գրենլանդիան գնելու Թրամփի առաջարկը հաճոյախոսություն է անվանել

Դանիայի թագավորական ընտանիքի անդամները դրական են արձագանքել Գրենլանդին ձեռք բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին: Այս մասին գրում է Newsweek շաբաթաթերթը:
     Արքայադուստր Անթալիա Շաումբուրգ-Լիպպեն կարծիք է հայտնել, որ «կախարդական Գրենլանդիայի համար հաճոյախոսություն է ստանալու նման առաջարկ, քանի որ միայն ցանկալի տարածքներն են նման առաջարկներ ստանում»: Նա նաև հավելել է, որ սառցե կղզու ճակատագիրը պետք է որոշեն կղզու վրա ապրող մարդիկ:
     Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային։

3860 | 0
Facebook