Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Տ․ Ավինյանն այս հանգամանքը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես խայտառակ ոչ կոմպետենտ». Թեհմինե Ենոքյան

19:10, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
«Տ․ Ավինյանն այս հանգամանքը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես խայտառակ ոչ կոմպետենտ». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի ամռանն Ընդերքի պետական տեսչությունը տեսչական ակտով արգելել էր «Լիդիանին» ընդերքօգտագործման աշխատանքներ իրականացնել Ամուլսարի տարածքում։ Դրանից հիստերիկայի մեջ հայտնված ընկերությունը հայց է ներկայացրել վարչական դատարան, բողոքարկում է վարչական ակտը։ Տ․ Ավինյանն այս հանգամանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես խայտառակ ոչ կոմպետենտ գործունեություն։ Դրանով պայմանավորված՝ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին Դավոսից Հայաստան աշխատանքից հեռացման հրաման ստորագրեց վարչապետը։ Ի դեպ, դատը չի ավարտվել, դեռ պարզ չի` ում օգտին է լինելու վճիռը։ Որ ասում եմ` ձեզ լավ չեն զեկուցում, ասում եք` ամեն ինչից տեղյակ եք։ Եթե տեսչությունը նախորդ տարի ամռանը ճիշտ հակառակ որոշումը կայացներ, ասեր ոչ մի սխալ չկա, մենք՝ տեղացիներս, տանեինք բողոքարկելու, արդյոք Ավինյանը ներկայացնելու էր տեսչության նախկին ղեկավարի աշխատանքը ոչ կոմպետենտ, թե արդեն բարձր ստանդարտների համապատասխանող չինովնիկի ստատուս կտային «Լիդիանին» չնեղելու համար։ Այս նույն սկզբունքով ես պահանջում եմ աշխատանքից ազատել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ում դեմ 19 Ջերմուկի համայնքի բնակիչներ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան և պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի դրական փաստաթուղթը։ Ուզում եմ հասկանալ` «Լիդիանի» հայցը տեսչության դեմ որակում են ոչ կոմպետենտ վարչարարություն, իսկ տեղացիների հայցը նախարարի դեմ ինչու չեն որակում ոչ կոմպետենտ և աշխատանքից ազատեն։
     Ձեր վախերն ու սարսափները միջազգային «խոշոր ներդրող» ընկերությունից է, թե այդուհանդերձ նաև սարսափում եք ՀՀ հպարտ քաղաքացուց։

Հ.Գ. Եթե կգտնվի որևէ իրավաբան իմ այս եզրահանգումն ավելի հստակ հոդվածներով ձևակերպելու դիմում տալու, որ սույն պաշտոնյային աշխատանքից ևս ազատեն, խնդրում եմ արձագանքեք»։

| | |
3552 | 0
Facebook
COMMENT.am