Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. «Հրապարակ»

09:25, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա: Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3549 | 0
Facebook