Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր տուգանքներ՝ «Վան»-«Լոկոմոտիվ» խաղի միջադեպի համար

00:45, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Խոշոր տուգանքներ՝ «Վան»-«Լոկոմոտիվ» խաղի միջադեպի համար

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Օգոստոսի 8-ին կայացած «Արարատ-2»-«Արագած» խաղին «Արարատ-2» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Բաղդասարյանի հեռացման (շատ կոպիտ խախտման) համար, Դավիթ Բաղդասարյանը որակազրկվել 2 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 100000 ՀՀ դրամով։

Օգոստոսի 13-ին կայացած «Վան»-«Լոկոմոտիվ» խաղին «Վան» թիմի հեռացման (բռնարարքի) համար ֆուտբոլիստ Վարդան Սաֆարյանին որակազրկվել է 4 խաղով, «ՖԱ
     Վան ՀԿ»-ն տուգանվել 50000 ՀՀ դրամով։

«Լոկոմոտիվ» թիմի ադմինիստրատոր Միքայել Սաֆարյանի հեռացման (ագրեսիվ ձևով մրցավարի գործողությունների հետ չհամաձայնելու և անվայել պահվածքի համար) համար ադմինիստրատոր Միքայել Սաֆարյանը որակազրկվել է 5 խաղով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը տուգանվել 50000 ՀՀ դրամով։

«Լոկոմոտիվ» թիմի ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանի հեռացման (բռնարարք) համար ֆուտբոլիստ Ռաֆայել Ղազարյանին որակազրկվել 4 խաղով, «Լոկոմոտիվ»
     ֆուտբոլային ակումբը տուգանվել 50000 ՀՀ դրամով։

«Վան»-«Լոկոմոտիվ» խաղին («Լոկոմոտիվ» ակումբի
     նախագահի հրահանգով 90+4 րոպեին խաղը լքելու) համար, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն`«Լոկոմոտիվ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 2000000 ՀՀ դրամով։

«Վան»-«Լոկոմոտիվ» խաղին (խաղավարտից հետո
     երկրպագուների և թիմերի պաշտոնյաների հետ միասին «Լոկոմոտիվ» ակումբի ղեկավարներ Արմեն Քանանյանի և Հրաչ Քանանյանի ծեծկռտուքին մասնակցելու) համար Արմեն Քանանյանը զրկվել է 6 խաղով ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ծառայողական պարտականություններից, Հրաչ Քանանյանը զրկվել է 5
     խաղով ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ծառայողական պարտականություններից և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 200000 ՀՀ դրամով։

«Վան»-«Լոկոմոտիվ» խաղին (խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու) համար «ՖԱ Վան ՀԿ»-ն տուգանվել է 250000 ՀՀ դրամով։

3493 | 0
Facebook