Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանում և մարզերում շտապօգնության բրիգադները կավելանան 29-ով

01:15, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
Երևանում և մարզերում շտապօգնության բրիգադները կավելանան 29-ով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված է շտապօգնության բժշկական ծառայությանը` 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար` այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»:

2731 | 0
Facebook