Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոչ եմ անում հարցը դնել հանրաքվեի ու պատասխանատվությունը ստանձնել ժողովրդով». Ստյոպա Սաֆարյան

23:45, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Կոչ եմ անում հարցը դնել հանրաքվեի ու պատասխանատվությունը ստանձնել ժողովրդով». Ստյոպա Սաֆարյան

Քանի որ Ամուլսարի խնդիրը բարդ ու բազմաշերտ խնդիր է,
     -առնչվում է հանրության առողջությանն ու հանրային շահին,
     -առնչվում է օտարեկրյա ընկերության հետ վեճին, որը, անշուշտ, հետևանքներ թողնելու է,
     -առնչվում է երկրի զարգացման հեռանկարին ու տնտեսության կառուցվածքը վերասահմանելուն,
     Այսօր Առաջին լրատվականի տաղավարից ՀՀ վարչապետին ու կառավարությանը կոչ եմ արել հարցը դնել հանրաքվեի ու պատասխանատվությունը ստանձնել ժողովրդով, որովհետև թե՛ հանքի շահագործման, թե՛ փակման հետևանքները փոքր մասշտաբ ու հետևանքներ չեն ենթադրելու։
     Հաղորդման տեսագրությունը կտեղադրեմ քիչ անց։
     Ավելի գլոբալ՝ ինքս թե՛ նախկինում, թե՛ այժմ կողմնակից եմ, որպեսզի
     -Հայաստանը լրջորեն վերանայի իր տնտեսության կառուցվածքը ու աստիճանաբար գնա հանքա-հումքային երկրից պատրաստի արտադրանք վաճառող երկրի․ բավական է թույլ տալ, որ երկրի հարստությունը ուղղակի կոպեկներով տարվի ու տեղում պատրաստի արտադրանք չդառնա արտադրական փակ ցիկլի արդյունքում,
     -Հայաստանում շահագործվող հանքերի թիվը պետք է հասցվի նվազագույնի, իսկ շահագործման ստանդարտներն էլ լինեն պատրկերացրածից անդին՝ առավելագույնը՝ պոչամբարների վերացումից մինչև տարածքի առավելագույն վերականգնում,
     -Բնապահպանական օրենսդրությունը պետք է բացառապես հենվի, միջավայրը չվնասելու վրա խարսխված, ինչպես նախարարը երկու անգամ հայտարարեց ՄԱՀՀԻ-ում, այլ ոչ թե «վնասիր և վճարիր» սկզբունքով, ինչի վրա կառուցված է մեր գործող օրենսդրությունը,
     -Ամուլսարով կայացված ցանկացած որոշում պետք է վերին աստիճանի հիմնավոր լինի ու կասկածի տեղ չթողնի։
     Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է ու պետք է դարձնել հրաշալի համաժողովրդական քննարկման նյութ այս հարցերի կոնտեքստում ու կառավարությունը և երկիրը շահած դուրս կգան, եթե դա նախաձեռնեն առանց հապաղման»։

7885 | 1
Facebook