Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկություն, ոչ թե փաստ». քաղաքապետարանը 71-հարկանի երկնաքերի շինթույլտվություն չի տվել

23:20, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Ցանկություն, ոչ թե փաստ». քաղաքապետարանը 71-հարկանի երկնաքերի շինթույլտվություն չի տվել

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։

Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»։

8821 | 0
Facebook