Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի». Հայկ Մարտիրոսյան

21:10, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
««Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի այս վերջին ստատուսի առաջին մասն ակնհայտորեն վերաբերում է բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ երկրորդը` ինձ:

«Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի:

Քանի որ վարչապետը, փոխանակ պատասխանի իր հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին և քննադատություններին ըստ էության, ըստ բովանդակության` անդրադառնալով հատկապես Ամուլսարի խնդրին, անդրադառնում է իր ամենասուր քննադատներին` անձնական և ցածր վիրավորանքներ հնչեցնելով` ընդ որում ասելով բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրան:

Քանի որ երկրի վարչապետը` իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ իր մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը: Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:

Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել: Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում:

Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանին, ապա ասում են, որ նա ամենակոմպետենտ բնապահպանական պաշտոնյան է եղել, որ երբևէ պաշտոնավարել է Հայաստանում:

Ակնհայտորեն, վարչապետի` վարչապետին անվայել այս խիստ անձնական ստատուսի հանգամանքը վերլուծելով, և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և ԱԱԾ ինձ հրավիրելու փաստի վրա հիմնվելով` ինձ այլընտրանք չի մնում, քան եզրակացնել, որ դրանց միջև ուղղակի կապ կա:

Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը:

Ամուլսարը պեʹտք է սար մնա»:

10779 | 2
Facebook