Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

19:45, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
     Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

2321 | 0
Facebook