Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է Նիկոլը նման որոշում կայացնում». Համլետ Պետրոսյան

09:05, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
«Ինչո՞ւ է Նիկոլը նման որոշում կայացնում». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չեմ մտածել հոսանքին հնազանդ կամ ի հեճուկս: Տիգրանակերտով շատ էի զբաղված և ժամանակ չկար իքնուրույն հասկանալ Ամուլսարի օգուտն ու վնասը ներկայացնող տեսակետները: Հիմա էլ չեմ հասկանում, անկեղծ: Ինձ ուղղված սպառնալիքներն ու հորդորներն անօգուտ են, մինչ ինքս չեմ կողմնորոշվել: Կարծում եմ` ինձ նման շատ քաղաքացիներ կան: Նիկոլին, միանշանանակ, հարգում և գնահատում եմ, բայց նաև, միանշանակ, մերժել եմ մշակութային քաղաքականության ասպարեզում նրա ամխոհեմ որոշումները: Այսինքն` ինձ համար գոնե մի նախադեպ կա, որ Նիկոլը կարող է սխալվել: Գուցե հիմա էլ է սխալվում: Բայց ինչո՞ւ: Մշակույթի դեպքում գիտեմ: Ամուլսարի դեպքում դեռ ոչ: Պարզ, հասարակ հարց է. ինչո՞ւ է Նիկոլը նման որոշում կայացնում. նման քաջ մարդն արդյոք վախենում է կորցնել ավելին, քան Ամուլսարի սպառնալիքն է, թե՞, այնուամենայնիվ, դոնկիխոտություն է խաղում, ինչպես մշակույթի դեպքում էր: Համեստ կարծիքս է, մեծ մարդիկ ընդունակ են մեծ ու անխոհեմ որոշումների»:

5847 | 1
Facebook