Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս». Դանիել Իոաննիսյան

03:10, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
«Հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԺ-ն՝ խորհրդարանի բակում հավաք իրականացնելու թույլտվության հարցը դնում է ԱԱԾ-ի վրա, ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս: Ուրեմն 2008-ի մարտի 17-ին՝ բռնապետության կուլմինացիայի օրերին, ԱԺ-ն օրենքում կատարեց փոփոխություններ (ՀՕ-1-Ն), որով ԱԱԾ-ն իրավունք ստացավ «հավաստի» տվյալների հիման վրա արգելել հավաքը: Բայց ԱԱԾ-ին նման իրավունք տալը այն աստիճան խայտառակություն էր, որ 2008-ի հունիսի 11-ին խորհրդարանը նորից փոխեց օրենքը (ՀՕ-74-Ն) և, մասամբ, վերացրեց այդ կարգավորումը, իսկ 2011-ին այդ կարգավորումն ընդհանրապես հանվեց:

Բայց ԱԺ անվատնգությունն ապահովող ուժայինների վրա հղումը նաև ուրիշ ասոցիացիաներ առաջացրեց: Իսկ 2004-ի ապրիլի 13-ի գիշերը, երբ ԱԺ բակից դուրս եկած ուժայինները ծեծ ու ջարդի ենթարկեցին ժողովրդին, դրան արձագանքեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ասաց, որ ուժայինները խորհրդարանի շենքն էին պաշտպանում և իրեն չէին ենթարկվում»:

6379 | 0
Facebook