Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հենա մի հոգի բռնել են, ի՞նչ հասկացան, որ մի հատ էլ երկրորդին բռնեն». Սեյրան Սարոյան

13:45, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Հենա մի հոգի բռնել են, ի՞նչ հասկացան, որ մի հատ էլ երկրորդին բռնեն». Սեյրան Սարոյան

«Չեմ հավատում, որ տենց բան կարա ըլնի, դժվար ըտենց բան ըլնի... հենա մի հոգի բռնել են, ի՞նչ հասկացան, որ մի հատ էլ երկրորդին բռնեն: Սուտի շուխուռ ա»,- անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալությանը՝ ասաց գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Ես ԱԺ-ում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը եթե Սերժ Սարգսյանի նման կարենա արտաքին քաղաքականություն տանի, մենք շատ լավ կլինենք: Չեմ խորացել՝ կարենում ա, թե՞ չէ, որ հանդիպեմ, կհարցնեմ, էս քանի վախտը պտի էթամ մոտը: Դե շուտվանից չեմ տեսել, պտի հանդիպեմ՝ նորմալ հարաբերություններ ունեմ հետը»:

Արդեն հայտնել էինք, որ Սարոյանը ասուլիս է հրավիրել իր տանը:

6741 | 0
Facebook