Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամանակի ընթացքում նախադպրոցական հաստատություններ կհաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները». Արայիկ Հարությունյան

13:30, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Ժամանակի ընթացքում նախադպրոցական հաստատություններ կհաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները». Արայիկ Հարությունյան

«Մենք 5 տարվա համար նախանշել ենք, որ պետք է ունենանք 70 տոկոս ցուցանիշ: Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ: Խոսքը միայն պետական կրթարանների մասին է: Ութ տարբեր մարզերում արդեն բացել են 18 նախակրթարաններ, որոնք կապիտալ վերանորոգված են, գույքը լրիվ նոր է և մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինեն»,- այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով մանկապարտեզների շենքային պայմաններից, նախարարը նշեց, որ գյուղերում կարելի է որպես մանկապարտեզի շենք օգտագործել դպրոցի շենքերի մի մասը, քանի որ դպրոցները շատ ծանրաբեռնված չեն: Նա նաև նշեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի, որ նախադպրոցական հաստատություններ հաճախեն նաև մսուրային տարիքի երեխաները:

2981 | 0
Facebook