Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու». Արայիկ Հարությունյան

13:10, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու». Արայիկ Հարությունյան

Նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի թեմային, նշեց, որ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է և հոկտեմբերից բարձրացումը տեղի կունենա:

«Բանաձև է մշակվում, ըստ որի՝ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար դրամից պակաս չի լինելու և գումարների տրամադրումը դպրոցներին ոչ թե աշակերտների թվով է պայմանավորված լինելու, այլ ավելի արդար բաժանում է լինելու դպրոցների միջև»:

126575 | 1
Facebook