Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Լիլիթ Մկրտչյանը «Դրեզդեն oփեն»-ում զբաղեցրեց 3-րդ տեղը

12:35, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
Լիլիթ Մկրտչյանը «Դրեզդեն oփեն»-ում զբաղեցրեց 3-րդ տեղը

Գերմանիայում ավարտվեց «Դրեզդեն oփեն» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 64 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Մեր շախմատիստուհին, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, Ուկրաինացի հանրահայտ գրոսմայստեր Զախար Եֆիմենկոյի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մկրտչյանը գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Մարտին Յուլիանը:

| | |
641 | 0
Facebook