Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ տարակուսած ասում են` ի՞նչ ա լինելու, մենք դեմ ենք հանքի շահագործմանը». Շ. Բունիաթյան

21:05, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Մարդիկ տարակուսած ասում են` ի՞նչ ա լինելու, մենք դեմ ենք հանքի շահագործմանը». Շ. Բունիաթյան

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից այսօր շատ զանգեր և նամակներ եմ ստացել, մարդկանց հետ եմ հանդիպել, ովքեր տարակուսած ասում են` բա ի՞նչա լինելու, բա մենք դեմ ենք հանքի շահագործմանը։
     Ժողովուրդ ջան, լավա լինելու։
     Բայց դա ձեռքերը ծալած նստելով չի լինում։
     Մենք, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ պիտի ամուր պահենք մեր դիրքորոշումը ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում։
     Մենք պիտի տեր կանգնեք մեր որոշմանը և դա միայն ու միայն կիրականանա բոլորիս ֆիզիկական ներկայության և կամքի շնորհիվ։
     Մենք պիտի ուղղակի բաց ձեռքերով կանգնենք և թույլ չտանք, որ արատավորվի և խեղաթյուրվի մեր հայրենիքի, մեր ծննդավայրի և մեր երեխաների վաղվա օրը։
     Մենք այսօր ունենք ժողովրդավարության ուղղին բռնած երկիր, որի իշխանությունները չեն կարող և կարծում եմ չեն էլ փորձի խեղդել ժողովրդի կամքը։
     Երբ ձեր այդ մտահոգությունները ոչ թե սահմանափակվեն նեղսրտելով և տագնապելով այլ լինեն կամքի դրսևորմամբ, այդ ժամանակ էլ իշխանությունը կունենա հաղթաթուղթ միջազգային հանրությանը ցույց տալու։
     Որ ժողովուրդը դեմ է և ժողովրդավարական երկրում նորմալ է, երբ կառավարությունը կատարում է ժողովրդի կամքը։
     Մի հուսահատվեք, քանզի ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ և մենք պիտի որոշենք, թե ոնց ենք ուզում ապրել ՄԵՐ երկրում։
     ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»։

3044 | 0
Facebook