Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

00:15, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.
«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել ռուսաստանաբնակ հայազգի կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանի հետ: 20-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում (50 խաղ, 6 գոլ):

2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չի կարողացել միանալ Մ-21 թիմին՝ Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով:

«Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտ»-ի կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ՝ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- նշել է թիմի նորեկը:

| | |
923 | 0
Facebook