Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ մոտ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց Ամուլսարի պաշտպանների նկատմամբ: Կան բերման ենթարկվածներ: Սերժ Սարգսյանի Հայաստանի վերակենդանացման առաջին հրապարակային ապացույցն է սա:
*
Ինչպես և կանխատեսել էինք` վարչապետն այսօր հանդես կգա Ամուլսարի հարցով հայտարարությամբ: Հուսանք` կողմ ըլլալով դեմ չի ըլլա և դեմ ըլլալով` կողմ չի ըլլա` ձգելու համար հարցը:
Իր դիրքորոշումը ամեն հարցում թավշյա իսկ Ամուլսարի հարցում պողպատյա վարչապետն այսօր արդեն հստակ հայտնել է: Եվ դա այն է, որ ինքն ուզում է և պայքարում է, որպեսզի հանքը բացվի: Ինչ էլ որ ասի ժողովրդի ոչ բռնի, ժողովրդավարական, հիմնականում թավշյա վարչապետը` կարևոր է նրա ամբոխահաճո հռետորաբանությանը չխաբվելը»: