Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է մկանային վնասվածքից։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողել ԱՄՆ-ի նախապատրաստական հավաքն ու Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ «Աթլետիկ»-ի դեմ հանդիպումը (0:1):
Այսօր Մեսսին կվերսկսի լիարժեք մարզումները՝ թիմի հետ։