Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Գրենլանդիան գնելու հարցը ռազմավարական խնդիր է անվանել

10:20, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
Թրամփը Գրենլանդիան գնելու հարցը ռազմավարական խնդիր է անվանել

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը և Դանիան լավ դաշնակիցներ են, և Վաշինգտոնը պաշտպանում է Կոպենհագենը, ինչպես նաև «աշխարհի մեծ մասը»: «Ըստ էության, սա անշարժ գույքի խոշոր գործարք է»,- հայտնել է Թրամփը: Վերջինի խոսքով՝ Գրենլանդիայի Դանիայի կազմում մնալը վնասում է հենց Դանիային, որը «տարեկան կորցնում է գրեթե 700 միլիոն դոլար»:
     ԱՄՆ նախագահը չի բացառել, որ կարող է այս հարցը քննարկել Դանիայի իշխանությունների հետ, եթե այս շաբաթ այցելի Դանիա:
     Ավելի վաղ՝ Wall Street Journal պարբերականը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, որը պատկանում է Դանիային։
     Նշվում է, որ նախագահը բազմիցս հետաքրքրվել է աշխատակիցներից՝ արդյոք ԱՄՆ-ն կարո՞ղ է ձեռք բերել Գրենլանդիան։ Բացի այդ, Թրամփը մեծ հետաքրքրությամբ մասնակցել է կղզու մասին քննարկումներին:

3825 | 0
Facebook