Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

22:00, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 67 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջել է Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։

Մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Տալինում ավարտվող երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 արծաթե մեդալ։

2828 | 0
Facebook