Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սահակ Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ

20:35, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Սահակ Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը 2։7 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին։

Թուրք ըմբիշն աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է։ Հովհաննիսյանը առաջին մրցափուլը հաղթում էր 1։0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում նրան զգուշացրեցին պասիվություն համար և թուրք ըմբիշը կարողացավ պարտերից 7 միավոր վաստակել, հայ ըմբիշը կարողացավ ևս 1 միավոր վաստակել դրանից հետո, բայց ժամանակը չբավարարեց ավելին անելու համար։

Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմարտ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին։ Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։

3080 | 0
Facebook