Անգլիացի 38-ամյա պաշտպան Էշլի Քոուլը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Երկար մտորումներից հետո եկել է կարիերաս ավարտելու ժամանակը։ Անհամբեր սպասում եմ կյանքիս հաջորդ փուլին, որը, հուսով եմ, կապված կլինի մարզչական գործունեության հետ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մարզական կարիերայի ընթացքում Քոուլը հանդես է եկել «Քրիսթալ Փելս»-ում, «Չելսի»-ում, «Արսենալ»-ում, «Ռոմա»-ում, «Լոս Անջելես Գելաքսի»-ում և «Դերբի Քաունթի»-ում: