Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուս ցարն արգելեց Այվազովսկու կտավները ցուցադրել, որպեսզի թաքցվի իր երկրի թշվառությունը և Ամերիկայի մեծահոգությունը». Տիգրան Խզմալյան

08:55, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
«Ռուս ցարն արգելեց Այվազովսկու կտավները ցուցադրել, որպեսզի թաքցվի իր երկրի թշվառությունը և Ամերիկայի մեծահոգությունը». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ պարենային օգնությունը 1892-93թթ. սովամահ եղած Ռուսաստանին անհայտ կմնար ու կմոռացվեր, եթե հայ մեծ նկարիչ Այվազովսկին չստեղծեր այս երկու կտավը՝ պատկերելով, թե ինչպես ամերիկյան դրոշի ներքո ռսները ծնկաչոք օրհնում են ԱՄՆ բարեգործությունը։ Ռուս ցարն արգելեց Այվազովսկու կտավները ցուցադրել, որպեսզի թաքցվի իր երկրի թշվառությունը և Ամերիկայի մեծահոգությունը։ Վիրավորված Այվազովսկին իր հետ տարավ նկարներն ԱՄՆ՝ իբրև երախտագիտության նշան։ 1961-63թթ., Ջոն Քեննեդիի նախագահության ընթացքում, նրա կին Ժաքլինի որոշմամբ այս երկու կտավները Վաշինգթոնի Սպիտակ տանն էին կախված»։

7455 | 0
Facebook