Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ առնչություն ունի այդ խնդիրների լուծման հետ Արմեն Սարգսյանը». Լևոն Գալստյան

16:15, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
«Ի՞նչ առնչություն ունի այդ խնդիրների լուծման հետ Արմեն Սարգսյանը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Նիկոլ Փաշինյան ջան, Ամուլսարի հետ կապված մի շարք հարցեր կան ուղղելու նաև այնտեղ հանք բացելու ցանկացություն ունեցող ընկերությանը․
     1․ Ինչո՞ւ չի սկսել շինարարական աշխատանքները 2009, 2012, 2014 թվականներին՝ այն դեպքում, երբ ունեցել է նախորդ կառավարությունների տված բոլոր տեսակի թույլտվությունները։
     2․ Փաստացի, ընկերությունն ամենաքիչը 3 անգամ ձախողել է իր ներկայացրած ծրագրերը, խախտել է Հայաստանի հետ կնքած պայմանագրերն ու ներդրումներ չի կատարել։
     3․ Ի՞նչ խնդիրներ են ունեցել 2013-ին ՀՀ կառավարության հետ, որոնց պատճառով գործը քիչ է մնացել հասնի դատարաններ, ո՞նց են լուծվել դրանք և ո՞ւմ աջակցությամբ։
     4․ Ի՞նչ առնչություն ունի այդ խնդիրների լուծման հետ 2013-ին «Լիդիան»-ի ոչ գործադիր տնօրեն աշխատած Արմեն Սարգսյանը»։

5968 | 0
Facebook