Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող բռնցքամարտիկների անունները

11:40, կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող բռնցքամարտիկների անունները

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Այս օրերին բռնցքամարտիկները, կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք էին անցկացնում Աբովյանում՝ նախապատրաստվելով օգոստոսի 23-ից սեպտեմբեր 1-ը Մադրիդում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Քրիստինե Սարգսյանը, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

2608 | 0
Facebook