Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին փակված

23:55, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Համահայկական 7-րդ խաղերը հայտարարվեցին փակված

Րոպեներ առաջ Երևանի Ազատության հրապարակում մարվեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի կրակը։ Տեղի ունեցավ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Խաղերին մասնակցեցին պատվիրակություններ 35 երկրի 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ մարզիկների թիվը մոտ 5300 էր։ Ամենաշատ մեդալներ նվաճեց Երևանի թիմը՝ 143 մեդալ, որից 59-ը՝ ոսկե: Ստեփանակերտի թիմը մեդալների հաշվարկով 5-րդ տեղում է: Արցախի մարզիկները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 15 բրոնզե մեդալ:

Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի կազմակերպչական գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվեց Համաշխարհային կոմիտեի Պատվո նշան շքանշանով:

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնապես խաղերը փակված հայտարարեց։ Մինչ այդ նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ հանձնեց:
     • «Լավագույն պատվիրակություն»՝ Ռուսաստանի դաշնության պատվիրակություն,
     • «Արդար խաղի» մրցանակ՝ Հալեպի պատվիրակության բասկետբոլի կանանց թիմ,
     • «Մարզական ոգի և համբերութուն դրսևորած պատվիրակություն»՝ Վիեննա քաղաքի պատվիրակություն (Ավստրիա),
     • «Համահայկական 7-րդ խաղերի հայտնություն»՝ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի պատվիրակություն,
     • «Համահայկական 7-րդ խաղերի գեղեցկուհի»՝ վոլեյբոլիստուհի Աննա Թունյան (Դոնի Ռոստով)

• «Համահայկական 7-րդ խաղերի լավագույն քաղաք»՝ Հայաստանի Էջմիածին և Ավստրալիայի Սիդնեյ քաղաքներ։

3045 | 0
Facebook