Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կայացան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերի եզրափակիչները։
Տղամարդկանց եզրափակիչ խաղը կայացավ Վանաձորի և Թբիլիսիի թիմերի մասնակցությամբ, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Վանաձորի տղամարդկանց թիմի վոլեյբոլիստները՝ հաղթելով 3:1 հաշվով: Երրորդ տեղ գրավեց Ստեփանակերտի տղամարդկանց թիմը:
Կանանց պայքարում եզրափակչում մրցեցին Երևանի և Դոնի Ռոստովի թիմերը։ Ավելի ուժեղ գտնվեց Դոնի Ռոստովի կանանց թիմը՝ հաղթելով 3:1 հաշվով: Երրորդ տեղ գրավեց Գլենդելի թիմը։