Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը եզրափակչում են

20:40, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը եզրափակչում են

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դուրս են եկել եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Հովհաննիսյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով հաղթեց շվեյցարացի ըմբիշին։ 1/8-ում նա նույն հաշվով առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Սահակի մրցակիցը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր վրացի Դիեգո Չխիկվաձեն էր, որին նա 1։2 հաշվով զիջել էր ԵԱ-ի կիսաեզրափակչում։ Այստեղ հայ ըմբիշը 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չխիկվաձեի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 6։0 հաշվով պարտության մատնեց ռուս ըմբիշին։ Եզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն է լինելու։

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ևս պայքարն սկսել էր 1/16-ից, որտեղ նա 9։0 հաշվով հաղթեց էստոնացի ըմբիշին։ Այնուհետև Խաչատրյանը 12։6 հաշվի ժամանակ տուշեով հաղթեց թունիսցի Մաաֆիին։ Քառորդ եզրափակչում Շանթը 8։3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Պետիցին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կամային և գեղեցիկ հաղթանակ տարավ թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։ Եզրափակչում Խաչատրյանի մրցակիցը վրացի Գեորգի Շոթաձեն է լինելու։

72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 2։5 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին։ Վերջինս հասավ եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը 1/16-ում 6։3 հաշվով հաղթեց Ֆինլադիայի ներկայացուցչին, այնուհետև 0։8 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին։ Վերջինս պարտվեց կիսաեզրափակչում։ Խաչատրյանը չի շարունակի պայքարը։

2864 | 0
Facebook