Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

19:40, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզե մեդալի համար մենամարտում։

Նա պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով առավելության հասավ հնդիկ Վիջայ Վիջայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում Տիգրան Մինասյանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովի հետ և լարված պայքարում զիջեց 7:8 հաշվով: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 0։2 հաշվով զիջեց իրանցի մրցակցին։

2269 | 0
Facebook