Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այնինչին՝ ոչ». Նիկոլ Փաշինյան

14:55, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
«Կառավարությունը չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այնինչին՝ ոչ». Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկաներից մեկը բարձրացրեց իրանցիներին վարկեր չտրամադրելու հարցը: Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ասաց, որ կառավարությունն այս հարցում որևէ միջամտություն չունի. «Բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաև օտարերկրյա բաժնետերեր, և մանավանդ վարկ տալ-չտալու գործում կառավարությունը հասկանալիորեն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այնինչին՝ ոչ։ Ամիսներ առաջ, երբ նմանատիպ խնդիր կար նաև Իրանի քաղաքացի հանդիսացող մեր քաղաքացիների հետ կապված, կառավարությունը բանկային համակարգի հետ հաղորդակցություն սկսեց՝ մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանելու համար: Բայց հիմա, եթե բանկերից մեկը վարկ չի տալիս, պետք է փորձել դիմել այլ բանկ, որն այլ քաղաքականություն ունի, բայց, ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապված, կա նաև այլ նյուանս վարկ տալ-չտալու։ Պետք է հասկանալ, թե ինչու են մերժում։ Մենք չենք կարող որևէ բանկի պարտադրել՝ որևէ մեկին տալ վարկավորում, բայց, եթե գոյություն ունի խտրականության դեպքը, կառավարությունը կարող է դրանից բխող նաև որոշակի գործողություններ անել»,- նշեց ՀՀ վարչապետը:

2428 | 0
Facebook