Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը դադարեցրել է նավթ գնել Վենեսուելայից․ Bloomberg

14:25, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Չինաստանը դադարեցրել է նավթ գնել Վենեսուելայից․ Bloomberg

Չինական նավթի և գազի ազգային կորպորացիան (CNPC) չեղյալ է հայտարարել մոտ 5 միլիոն բարել նավթի ձեռք բերման պայմանավորվածությունը: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Պաշտոնական Պեկինը նշում է, որ վերջին տասը տարիների ընթացքում երբեք չեն հրաժարվել վենեսուելական նավթից և մշտապես կատարել են իրենց պարտավորությունները: Այնուամենայնիվ, գործակալությունը հայտնում է, որ նավթամթերքից հրաժարվելն դեռևս չի նշանակում Չինաստանի և Վենեսուելայի միջև առևտրայի հարաբերությունների դադարեցում:
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 5-ին հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին:

6181 | 0
Facebook