Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ թռիչք է անհրաժեշտ և առանց հետաձգման». Լևոն Շիրինյան

22:10, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
«Մեզ թռիչք է անհրաժեշտ և առանց հետաձգման». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակից. Մենք որպես ազգային հավաքականություն հասել ենք դարավոր նահանջով այն կրիտիկական սահմանագծին, որը բացասական միտումները կտրուկ կասեցնելու պահանջ է դնում: Մենք այլևս քանակական ցուցանիշներով չենք կարող ապրել. տարածք հանձնելով առաջ շարժվել, օտարին ծառայելով փառք նվաճել, հումք և ուղեղ արտահանելով բարգավաճել, օտար լեզվով և մշակույթով Հայաստան կերտել, ժանգոտած վարչական կառույցով պետություն և ժողովուրդ կառավարել: Մնացածը ինքդ կթվարկես: Մեզ ԹՌԻՉՔ է անհրաժեշտ և առանց հետաձգման: Ողջ եղիր!»:

6287 | 0
Facebook