Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Առաջին անգամ հրապարակվել է ՌԴ ժամանած աշխատանքային ներգաղթյալների թիվը

17:35, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Առաջին անգամ հրապարակվել է ՌԴ ժամանած աշխատանքային ներգաղթյալների թիվը

ՌԴ անվտանգության սահմանապահ ծառայությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ տվյալներ է հրապարակել 2019 թվականի առաջին կիսամյակում ՌԴ ժամանած 2․4 մլն աշխատանքային ներգաղթյալների մասին։ Այս մասին գրում է RBK-ն։
     Օտարերկրյա քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ժամանել է ԱՊՀ երկրներից: Նշվում է, որ հիմնականում Ռուսաստան են ժամանում Ուզբեկստանից՝ 918 հազ․ մարդ և Տաջիկստանից՝ 524 հազ․ մարդ։ Երրորդ տեղում Ղրղզստանն է (265 հազ․ մարդ), չորրորդում՝ Ուկրաինան (164․6 հազ․ մարդ)։
     2019 թվականի առաջին կիսամյակում 2․4 մլն օտարերկրացի հայտնել է, որ ժամանել է ՌԴ աշխատանք որոնելու համար։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հունիսին ավելի քան 15 մլն օտարերկրացի հատել է ՌԴ սահմանը։ Հաշվի են առնվել ժամանման բոլոր նպատակները (բիզնես, աշխատանք, զբոսաշրջություն, ուսուցում, տարանցիկ ճանապարհորդություն, մշտական բնակության տեղափոխում, մասնավոր այց, տրանսպորտային միջոցները սպասարկող անձնակազմ):

| | |
7750 | 0
Facebook
COMMENT.am