Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում ուսուցիչները մասնակցում են բողոքի զանգվածային ցույցին

12:15, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Հոնկոնգում ուսուցիչները մասնակցում են բողոքի զանգվածային ցույցին

Հոնկոնգցի ուսուցիչները դուրս են եկել բողոքի զանգվածային ցույցի՝ ընդդեմ արտահանձնման մասին օրինագծի, հայտնում է РИА «Новости»-ն:
     Հոնկոնգի ուսուցիչների միության ներկայացուցիչներն այս պահին շարժվում են դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Չաթեր Գարդեն այգի:
     «Մենք պատրաստվում ենք երթով գնալ դեպի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմի գրասենյակ»,- հայտնել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու իշխանությունների որոշման պատճառով: Օրինագծի համաձայն, հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության նպատակով:

3367 | 0
Facebook