Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գոռ Երիցյանը հաղթեց Դերիոն Չեպմանին

11:40, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Գոռ Երիցյանը հաղթեց Դերիոն Չեպմանին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը հաղթանակ տոնեց: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը:

2870 | 0
Facebook