«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորից շատ զարմացած եմ, որ հայտնի բնապահպան ակտիվիստ, նախկինում հակահանքային շարժումների հայտնի մասնակից Լենա Նազարյանը լուռ է ինչպես ձուկը: Երևի մոռացել է իր նախկին բոցաշունչ ելույթները: Տեսնես ոնց է լինում, որ ակտիվիստը այդքան շուտ մոռանում է այն գաղափարը, որի շնորհիվ պաշտոնի է հայտնվել այսօր: Այո, ես ակնկալում եմ, որ նա կամ հրաժարվի նախկին իր գործունեությունից, հայտարարի, որ սեռժիկը ճիշտ էր, իրենք՝ սխալ, կամ էլ՝ նախկին պաթոսը վերցնի ձեռքը ու դուրս գա փողոց պայքարելու Ամուլսարի համար: Կեղծիքն ու փարիսեցիությունը չի կարող ընդունելի լինել»: