«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատճառը համայնքի բնակիչ, «Սևան» ազգային պարկի աշխատակից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունն էր, ում դեմ ցուցմունք էր տվել մի քաղաքացի, որին 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա և ասի, որ անտառահատման համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։ Գյուղացիներն էլ վրդովված դուրս էին եկել մայրուղի և ասում էին, որ ընկել են մարդկանց ետեևից՝ կանչում, համոզում են, որ ցուցմունք տան ազգային պարկի աշխատողների դեմ»:
Մանրամասները՝ թերթի համարում: