Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դեսպանները խոսում են միջազգային իրավունքի խախտման մասին. իրավիճակը վրաց-օսական շփման գծում

09:10, շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
Դեսպանները խոսում են միջազգային իրավունքի խախտման մասին. իրավիճակը վրաց-օսական շփման գծում

Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում` վրաց-օսական շփման գծում, որտեղ ռուս սահմանապահները վերսկսել էին փշալարերի տեղադրումը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն են ժամանել, գրում է aliq.ge-ն:

Վրաց պաշտոնյաների հետ շփման գիծ են ժամանել Ավստրիայի, Էստոնիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Իսրայելի, Բրազիլիայի և Ճապոնիայի դեսպանները:

Էստոնիայի դեսպան Կայի Կարելսոնն իրավիճակը համարում է «սողացող անեքսիա», որը հակասում է միջազգային իրավունքին և կոպտորեն խախտում է մարդու իրավունքները:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն վրացական իշխանություններն այս իրավիճակում, դեսպան Կարելսոնը պատասխանել է, որ այս դեպքում արդյունավետ կլինի միջազգային հանրության ակտիվ աջակցությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ:

2721 | 0
Facebook