Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դույլերով կոյուղաջուրը ցփնելու եմ քաղաքապետարանի շենքում». Սոնա Աղեկյան

19:00, ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ.
«Դույլերով կոյուղաջուրը ցփնելու եմ քաղաքապետարանի շենքում». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ազատ է արձակվել ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ, որոնք զրկվել են կոյուղագծից, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանց էին միացել նաև Սոնա Աղեկյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը։ Աղեկյանը քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին ցուցադրել էր տարայի մեջ լցված կողուղաջուրն ու ասել՝ բերել են, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները շնչեն, իմանան՝ մարդիկ որտեղ են ապրում: Դրանից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափել էր։ Ոոստիկանները բերման էին ենթարկել Սոնա Աղեկյանին:

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո, խոսքն ուղղելով Հայկ Մարությանին, Աղեկյանն ասաց. «Եթե ունեք արժանապատվություն, պարտավորվածություն, պետք է լինեք Աղյուսագործների հասցեում: Պարտադրելու ենք շնչել այդ հոտը: Հակառակ դեպքում, դույլերով անձամբ բերելու եմ կոյուղաջուրն ու ցփնելու քաղաքապետարանում»:

4429 | 0
Facebook